Հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբը նոր «հերոսներ» փնտրելու համար մեկնել էր Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը՝ Ուրասար։ Հենց այնտեղ նրանք հանդիպել են «Դասավանդի'ր, Հայաստան»-ի մասնակից Արմեն Մխեյանին, ով Ուրասար գյուղի դպրոցում դասավանդում է մաթեմատիկա։ Շնորհակալություն ողջ նկարահանող խմբին այս ռեպորտաժի համար։
Показаны сообщения с ярлыком Արմեն Մխեյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արմեն Մխեյան. Показать все сообщения
6/23/2017
4/14/2017
«Առաջնորդության խմբակի» հերթական դասը
14.04.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցում «Առաջնորդության խմբակի» հերթական դասին ներկայացվեց «Բնապահպանություն. շրջակա միջավայրի մաքրություն» վերտառությամբ պրեզենտացիոն դաս /ուսուցիչ՝ Արմեն Մխեյան/: Աշակերտները ծանոթացան շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրներին, էկոլոգիական նշանակություն ունեցող խնդիրներին և մարդու կենսագործունեության ընթացքում բնությունը աղտոտող այլ գործոնների: Դասի ընթացքում ներկայացվեցին մի շարք նյութերի քայքայման ժամկետները, օրգանական աղբի վերամշակման տարբերակներից կոմպոստի պատրաստման եղանակաները: Երեխաները հարցեր ուղղեցին ուսուցչին, իսկ դասի ավարտին ցանկություն հայտնեցին առաջիկա շաբաթօրյակի շրջանակներում օրգանական աղբից պատրաստել կոմպոստ:
3/02/2017
Մայրենիին նվիրված տասնօրյակի ամփոփում Ուրասարի հիմնական դպրոցում
Փետրվարի 23-ին Ուրասարի հիմնական դպրոցում ավարտվեց մայրենիին նվիրված տասնօրյակը, որի վերջին ակորդը հանդիպումն էր դպրոցի տնօրենի և ուսուցիչների հետ:
Աշակերտները մի շարք հարցեր ուղղեցին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, լրագրող, գրող, թարգմանիչ Ս. Սահակյանին, մաթեմատիկայի ուսուցիչ, գրող և բլոգեր Ա. Մխեյանին, պատմության ուսուցիչ, պատմական գիտությունների թեկնածու Ն. Հակոբյանին և դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Մ. Շոլինյանին:
![]() |
| Կիրակոսյան Հեղինե Ասմունքի մցույթի հաղթող |
![]() |
| Ամիրխանյան Ալիսա Վայելչագրության մրցույթի հաղթող |
Դպրոցի տնօրենն ու ուսուցիչները սիրով պատասխանեցին աշակերտների հարցերին և կիսվեցին իրենց մասնագիտական խորհուրդներով:
Հանդիպման ավարտին մայրենիին նվիրված տասնօրյակի ընթացքում մի շարք մրցույթներում հաղթող ճանաչված աշակերտները, մասնավորապես՝ վայելչագրության մրցույթում՝ 3-րդ դասարանի աշակերտուհի Ամիրխանյան Ալիսան, ընթերցանության մրցությում՝ 4-րդ դասարանի աշակերտուհի Նովոխատսկայա Վալենտինան, «Զինվորին նամակ» խորագրով շարադրության մցույթում՝ 9-րդ դասարանցի Ջանոյան Նիկիտան, ասմունքի մրցույթում ՝ նույն դասարանի աշակերտուհի Կիրակոսյան Հեղինեն ստացան խրախուսական նվերներ:
Շնորհավորում ենք հաղթող ճանաչված աշակերտներին և շնորհակալություն հայտնում կազամակերպված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու համար:
![]() |
| Նովոխատսկայա Վալենտինա Ընթերցանության մրցույթի Հաղթող |
Շնորհավորում ենք հաղթող ճանաչված աշակերտներին և շնորհակալություն հայտնում կազամակերպված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու համար:
2/17/2017
Նոր գրքեր՝ Ուրասարի դպրոցի աշակերտներին
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրն արդեն քանի տարի շարունակ նշվում է որպես գիրք նվիրելու օր: Ուրասարի հիմնական դպրոցի համար VOLO ընկերությունը հերթական անակնկալն էր պատրաստել: Ավելի քան 55 անուն գիրք VOLO ընկերության աշխատակիցների և «Դասավանդիր, Հայաստանի» կողմից դպրոց գործուղված ուսուցիչներ Ա. Մխեյանի, Ն. Հակոբյանի, Ա. Պիրոևայի օժանդակությամբ նվիրվեց դպրոցի գրադարանին: Գրքերի մեծ մասը ծրագրային գրականություն է, իսկ մի մասը՝ արկածային: Նվերների ցանկում են նաև բասկետբոլի զամբյուղներ, գնդակներ, ֆուտբոլի դարպասների ցանց, ինչպես նաև՝ թիմային ինտելեկտուալ «Այլ կերպ» խաղ:
Խորին շնորհակալությունն ենք հայտնում VOLO ընկերության ողջ աշխատակազմին, հատկապես Անի Մովսիսյանին և Լուսինե Բարիսյանին՝ նվերների ձեռքբերման և Ուրասարի հիմնական դպրոցին փոխանցելու համար:
Մինչ գրքերը գրադարան կտեղափոխվեին, աշակերտները ծանոթացան ցանկին, որպեսզի ընտրեն անհրաժեշտ գրքեր:
Դպրոցի փոքրիկ գրադարանն այսուհետ առավել հարուստ կլինի ոչ միայն գրքերով, այլև ընթերցողներով:
Մինչ գրքերը գրադարան կտեղափոխվեին, աշակերտները ծանոթացան ցանկին, որպեսզի ընտրեն անհրաժեշտ գրքեր:
Դպրոցի փոքրիկ գրադարանն այսուհետ առավել հարուստ կլինի ոչ միայն գրքերով, այլև ընթերցողներով:
Подписаться на:
Сообщения (Atom)





