3/02/2017

Մայրենիին նվիրված տասնօրյակի ամփոփում Ուրասարի հիմնական դպրոցում

Փետրվարի 23-ին Ուրասարի հիմնական դպրոցում ավարտվեց մայրենիին նվիրված տասնօրյակը, որի վերջին ակորդը հանդիպումն էր դպրոցի տնօրենի և ուսուցիչների հետ:
Կիրակոսյան Հեղինե
Ասմունքի մցույթի հաղթող
Ամիրխանյան Ալիսա
Վայելչագրության մրցույթի
հաղթող
Աշակերտները մի շարք հարցեր ուղղեցին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, լրագրող, գրող, թարգմանիչ Ս. Սահակյանին, մաթեմատիկայի ուսուցիչ, գրող և բլոգեր Ա. Մխեյանին, պատմության ուսուցիչ, պատմական գիտությունների թեկնածու Ն. Հակոբյանին և դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Մ. Շոլինյանին: 
Դպրոցի տնօրենն ու ուսուցիչները սիրով պատասխանեցին աշակերտների հարցերին և կիսվեցին իրենց մասնագիտական խորհուրդներով:
Նովոխատսկայա
Վալենտինա
Ընթերցանության մրցույթի
Հաղթող
Հանդիպման ավարտին մայրենիին նվիրված տասնօրյակի ընթացքում մի շարք մրցույթներում հաղթող ճանաչված աշակերտները, մասնավորապես՝ վայելչագրության մրցույթում՝ 3-րդ դասարանի աշակերտուհի Ամիրխանյան Ալիսան, ընթերցանության մրցությում՝ 4-րդ դասարանի աշակերտուհի Նովոխատսկայա Վալենտինան, «Զինվորին նամակ» խորագրով շարադրության մցույթում՝ 9-րդ դասարանցի Ջանոյան Նիկիտան, ասմունքի մրցույթում ՝ նույն դասարանի աշակերտուհի Կիրակոսյան Հեղինեն ստացան խրախուսական նվերներ:
Շնորհավորում ենք հաղթող ճանաչված աշակերտներին և շնորհակալություն հայտնում կազամակերպված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու համար:












Комментариев нет: