Նորություններ









1.09.2017թ.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Առաջին ջանգ...



1.09.2017թ.
Մեր կողքի հերոսը. Ալբերտա Պիրոևա

Ալբերտան Պիրոևան «Դասավանդի'ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներից է, ով տեղափոխվել է Լոռու մարզի Ուրասար գյուղն ու դասավանդում է անգլերեն: Հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբը նոր «հերոսներ» փնտրելու համար մեկնել էր Ուրասար։ 



1.09.2017թ.
Շնորհավորում ենք մեր դպրոցի շակերտուհուն

Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում 14.07.2017թ անցկացված «ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» խորագրով միսս և միստեր գեղեցկության մրցույթ - միջոցառմանը մասնակցած մեր աշակերտուհի Ալիսա Ջանոյանը /4-րդ դաս. / «Միսս հմայք» անվանակարգում արժանացել է իառաջին կարգի մրցանակի:


1.09.02017թ.
Նոր ձեռքբերումներ

Ուրասարի հիմնական դպրոցի աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին ԿԵՆԳՈՒՐՈՒ, ՄԵՂՈՒ մրցույթներին, շնորհավորում ենք բոլորին՝ առանձնացնելով 9-րդցիներ Մոնիկային և Նիկիտային, քանի որ նրանք արժանացել էին հատուկ մրցանակի:



22.06.2017թ.
Մեր կողքի հերոսը. Արմեն Մխեյան

Հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբը նոր «հերոսներ» փնտրելու համար մեկնել էր Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը՝ Ուրասար։ Հենց այնտեղ նրանք հանդիպել են «Դասավանդի'ր, Հայաստան»-ի մասնակից Արմեն Մխեյանին, ով Ուրասար գյուղի դպրոցում դասավանդում է մաթեմատիկա։ Շնորհակալություն լրագրող Նարինեին նկարահանող խմբին այս ռեպորտաժի համար։




Տարեվերջյան ցուցահանդես


«Հետքի» հրապարակած հոդվածը Ուրասարի հիմնական դպրոցի մասին
«Հետք» ինտերնետային թերթը ծավալուն հոդված է հրապարակել Ուրասարի հիմնական դպրոցի և այնտեղ աշխատող «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցների մասին:


20.05.2017թ.
Վիքիակումբ՝ Ուրասարի հիմնական դպրոցում

Ուրասարի հիմնական դպրոցում մեկնարկեցին Վիքիակումբի աշխատանքները. դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները միացան հայերեն Վիքիպեդիան խմբագրողների բազմահազարանոց բանակին: Այսուհետ ուրասարցի աշակերտները ևս կունենան իրենց փոքրիկ ներդրումը օնլայն հանրագիտարանում հոդվածների, մասնավորապես Վիքիբառարանը խմբագրելու գործում: Ուսուցիչներ Նարեկ Հակոբյանի և Արմեն Մխեյանի օժանդակությամբ աշակերտները խմբագրեցին Վիքիբառարանի մի շարք բարբառային բառեր:





20.05.2017թ.
Նախապատրաստվում ենք Վերջին զանգին

Ուրասարի հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ /ուսուցչուհի՝ Ալբերտա Պիրոևա/ կազմակերպել էին յուրօրինակ «շաբաթօրյակ», որի շրջանակներում ամբողջությամբ կարգի բերվեց համայնքի ակումբը: Աշխատանքներին միացան նաև այլ ուսուցիչներ, ծնողներ: Համատեղ ջանքերով ակումբի սրահը նախապատրաստվեց Ուրասարի հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների Վերջին զանգի միջոցառմանը:


18.05.2017 թ.
Արխիվային վավերագրերի ներկայացում

Ուրասարի հիմնական դպրոցում
Ուրասարի հիմնական դպրոց այցելեց Հայաստանի ազգային արխիվի անձնակազմը: Նրանք ներկայացրին Ուրասար գյուղի, դպրոցի և եկեղեցու պատմությունը` ըստ ՀԱԱ-ում պահվող արխիվային վավերագրերի,ինչպես նաև Ներսիսյան և Գայանյան օրիորդաց դպրոցներին վերաբերող վավերագրեր:








04.05.2017թ.
«Երեք խոզուկները». ներկայացում Ուրասարի հիմնական դպրոցում

Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տիկնիկային թատրոնը հերթական այցն էր կատարել Ուրասարի հիմնական դպրոց՝ այս անգամ ներկայացնելով փոքրիկների սիրած հեքիաթներից «Երեք խոզուկները»:


02.05.2017թ.
Ինտեգրված դաս ՈՒրասարի հիմնական դպրոցի VI-VII երկկոմպլեկտ դասարանում 

ՈՒրասարի հիմնական դպրոցի VI-VII երկկոմպլեկտ դասարանում «Ֆիզիկա» և «Բնագիտություն» առարկաներից կազմակերպվել էր ինտեգրված դաս /ուսուցիչներ՝ Լենա Նահապետյան, Սյուզաննա Ներսիսյան/։ Աշակերտները բաժանվել էին երեք խմբի՝ ֆիզիկոսներ, կենսաբաններ և բժիշկներ։






28.04.2017թ.
Միջոցառում՝ նվիրված անգլերենի տառուսուցման ավարտին 

Ուրասարի հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սաները նշեցին անգլերենի տառուսուցման ավարտը: Միջոցառմաը ներկա էին դպրոցի տնօրենը, ուսուցչական անձնակազմը, ծնողներ, աշակերտներ: Երեխաները ներկայացրին այն ամենը, ինչ սովորել էին. նրանք հիանալի ճանաչում էին տառերը, թվերը, հասկանում էին ուսուցչուհու բոլոր հրահանգները անգլերենով, երգեցին անգլերեն երգեր, արտասանեցին, նույնիսկ պատասխանեցին «Անգլիայից ժամանած հյուրի» հարցերին:






21.04.2017թ.
Անգլերենի առարկայական շաբաթ
Ուրասարի հիմնական դպրոցում անգլերենի առարկայական շաբաթվա շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ /ուս.՝ Ալբերտա Պիրոևա/:  3-րդ դասարանի աշակերտները հնարավորություն ունեցան դրսևորելու անգլերենի գիտելիքներն ինտելեկտուալ խաղի միջոցով: 



19.04.2017թ.
Աշակերտական խորհրդի նիստ

Ապրիլի 19-ին Ուրասարի հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը գումարեց հերթական նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց դպրոցի հարակից տարածքը ֆուտբոլի դաշտի վերածելու մասին: Աշակերտները պլանավորեցին իրենց աշխատանքը՝ կատարելով աշխատանքի բաժանում: Իններորդցիներ Միքայելի և Նիկիտայի ղեկավարությամբ կազմվեցին խմբեր, որոնք տեղնուտեղը լծվեցին հանրօգուտ աշխատանքի:




19.04.2017թ.
Աշխարհագրության, Հասարակագիտության և ՆԶՊ-ի առարկայական շաբաթ

Ապրիլի 11-ից 18-ը Ուրասարի հիմնական դպրոցում հայտարարված ՆԶՊ-ի, հասարակագիտության, աշխարհագրության առարկայական շաբաթը հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով: Աշակերտները ներկայացրին բաց դաս ՆԶՊ-ից, հանդես եկան «Երեխայի իրավունքները» թեմայով հագեցած ռեֆերատներով, կազմակերպեցին դաս-վիկտորինա աշխարհագրությունից:



14.04.2017թ.
ՎԱՀԱԳՆԱՁՈՐ-ՈՒՐԱՍԱՐ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍ

Ապրիլի 14-ին Ուրասար և Վահագնաձոր համայնքների հիմնական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների ջանքերով կազմակերպվեց հերթական հեռավար դասը: Վահագնաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Աիդա Պետրոսյանն Ուրասարի հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների համար պատրաստել էր դաս հանրահաշվից՝ «Պատահույթի հավանականությունը» թեմայով:



14.04.2017թ.
«Առաջնորդության խմբակի» հերթական դասը

Ուրասարի հիմնական դպրոցում «Առաջնորդության խմբակի» հերթական դասին ներկայացվեց «Բնապահպանություն. շրջակա միջավայրի մաքրություն» վերտառությամբ պրեզենտացիոն դաս /ուսուցիչ՝ Արմեն Մխեյան/: Աշակերտները ծանոթացան շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրներին, էկոլոգիական նշանակություն ունեցող խնդիրներին և մարդու կենսագործունեության ընթացքում բնությունը աղտոտող այլ գործոնների:







Ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին
Ուրասարի հիմնական դպրոցում II-III դասարանցիները /դասվար՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՆԱՄՅԱՆ / ներկայացրին գրական - երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:



07.04.2017թ.
ՈՒՐԱՍԱՐ - ՁՈՐԱԳՅՈՒՂ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍ
Ապրիլի 7-ին Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Մխեյանը Ձորագյուղի հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիների համար կազմակերպել էր հեռավար դաս՝ «Կոտորակների գումարումը» թեմայով:



05.04.2017թ.
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ, ՊԱՀԱՆՋ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ուրասարի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները «Հասարակագիտություն» առարկայից ներկայացրին բաց դաս՝ «Քվեարկությունը որպես իրավունք, պահանջ և պատասխանատվություն» թեմայով (ուսուցիչ՝ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ), որի ընթացքում ներկայացրին ընտրությունների անցկացման կարգը:


21.03.2017թ
Ուրասարի հիմնական դպրոցում կրկին աշխույժ մթնոլորտ էր: Քանի որ իններորդցիները վերջացրել էին «Ֆիզիկան» և պետք է սկսեին ուսումնասիրել «Աստղագիտություն», վիկտորինայով ամփոփեցին ֆիզիկայից կուտակած գիտելիքները:












06.03.2017թ
Մաթեմատիկական առարկայական շաբաթն Ուրասարի հիմնական դպրոցում եզրափակվեց փետրվարի 10-ին՝ «Վիկտորինա» խաղ-մրցույթով /ուսուցիչներ՝ Լ. ՆԱՀԱՊԵՏՅԱՆ, Ա. ՄԽԵՅԱՆ/:




09.02.2017թ
Ուրասարի հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հայոց տասներկու գոհարներ» անունը կրող համադպրոցական ցերեկույթ: 




02.02.2017թ
Հանրային հեռուստաընկերության Օրակարգ լրատվական ծրագիրը ռեպորտաժ է պատրաստել Ուրասար և Մեդովկա համայնքներում աշխատող «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրի շրջանակում տվյալ համայնքներ գործուղված ուսուցիչների մասին: Տեսանյութն՝ ստորև:



02.02.2017