9/21/2017

Աշխորհրդի նախագահի ընտրություններ

20.09.2017
Այսօր 6-9-րդ դասարանցիները մասնակցեցին Ուրասարի հիմնական դպրոցի աշխորհրդի նախագահի ընտրությանը: Իրենց թեկնածությունն էին առաջադրել Սուրեն Կիրակոսյանը / 8-րդ դաս. / և Սյուզաննա Ղանդիլյանը / 9-րդ դաս. /: Մեկ ձայնի առավելությամբ ընտրվեց Սյուզաննան: Շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտուհուն:











😊

9/10/2017

Եվս մեկ նվաճում


Եվս մեկ նվաճում: Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում 14.07.2017թ անցկացված «ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» խորագրով միսս և միստեր գեղեցկության մրցույթ - միջոցառմանը մասնակցած մեր մյուս աշակերտուհին՝ Արինա Աղաջանյանը /2-րդ դաս. / «Միսս քնքշություն» անվանակարգում արժանացել է առաջին կարգի մրցանակի: Շնորհավորում ենք մեր անուշիկ աղջկան:

9/01/2017

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Առաջին ջանգ... Շնորհավոր



























Մեր կողքի հերոսը. Ալբերտա Պիրոևա

Ալբերտան Պիրոևան «Դասավանդի'ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներից է, ով տեղափոխվել է Լոռու մարզի Ուրասար գյուղն ու դասավանդում է անգլերեն: Հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբը նոր «հերոսներ» փնտրելու համար մեկնել էր Ուրասար։ Հենց այնտեղ էլ նրանք հանդիպեցին  «Դասավանդի'ր, Հայաստան»-ի մասնակից Ալբերտա Պիրոևային։ Շնորհակալություն նկարահանող խմբին այս ռեպորտաժի համար։


Շնորհավորում ենք մեր դպրոցի աշակերտուհուն

Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում 14.07.2017թ անցկացված «ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» խորագրով միսս և միստեր գեղեցկության մրցույթ - միջոցառմանը մասնակցած մեր աշակերտուհի Ալիսա Ջանոյանը /4-րդ դաս. / «Միսս հմայք» անվանակարգում արժանացել է իառաջին կարգի մրցանակի: Շնորհավորում ենք մեր գեղեցկուհուն:








Նոր ձեռքբերումներ

Ուրասարի հիմնական դպրոցի աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին ԿԵՆԳՈՒՐՈՒ, ՄԵՂՈՒ մրցույթներին, շնորհավորում ենք բոլորին՝ առանձնացնելով 9-րդցիներ Մոնիկային և Նիկիտային, քանի որ նրանք արժանացել էին հատուկ մրցանակի:
 



6/23/2017

Մեր կողքի հերոսը. Արմեն Մխեյան

Հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբը նոր «հերոսներ» փնտրելու համար մեկնել էր Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը՝ Ուրասար։ Հենց այնտեղ նրանք հանդիպել են «Դասավանդի'ր, Հայաստան»-ի մասնակից Արմեն Մխեյանին, ով Ուրասար գյուղի դպրոցում դասավանդում է մաթեմատիկա։ Շնորհակալություն ողջ նկարահանող խմբին այս ռեպորտաժի համար։

Ուրասար գյուղի պատմությունը


Ստեփանավանի շրջանի գյուղերի քարտեզը,
որտեղ տրվում է Կույբիշև գյուղի սահմանները:
  ՀՀ Լոռու մարզի Ուրասար գյուղը գտնվում է Ստեփանավանի տարածաշրջանում՝ բնության մի գողտրիկ տարածքում։ Չորս կողմից շրջապատված է Բազումի լեռնաշղթայով, գեղատեսիլ, մարգարտածածկ բլուրներով։ Գյուղը գտնվում է Ստեփանավանից արևմուտք՝ 8 կմ հեռավորության վրա: Այն տեղավորված է բարձր և հարթ սարավանդի վրա: Գյուղի կողքով հոսում է Ձորագետը: Գյուղը մարզկենտրոնից հեռու է մոտավորապես 48 կմ: Ուրասարն իր տարածքով հարակից է Ստեփանավանի Արմանիս թաղամասին և Կաթնաղբյուր գյուղին:

5/31/2017

Տարեվերջյան ցուցահանդես

30.05.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցում ներկայացվեց տարեվերջյան ցուցահանդես. աշակերտները ներկայացրին տարվա ընթացքում «Տեխնոլոգիա», «Երաժշտություն» և «Կերպարվեստ» առարականերից իրենց կատարած աշխատանքները: Ցուցահանդեսում nերկայացված էին ձեռքի աշխատանքներ, ասեղնագործություններ, նկարներ... Երեխաներն անահատապես մեկանաբանեցին իրենց աշխատանքները: Հանդիսատեսին ներկայացվեցին նաև երաժշտական համարներ:


5/28/2017

Վերջին զանգ

26.05.2017թ.
Հայաստանի դպրոցներում հնչեց Վերջին զանգը, բացառություն չէր նաև Ուրասարի հիմնական դպրոցը: Երեխաները մեծ հուզմունքով էին սպասել այդ օրվան և պատրաստվել էին ամենայն լրջությամբ: Վերջին զանգն արժանավորվեց այն բանով, որ այս տարի առաջին անգամ երեխաների նախաձեռնությամբ վերջին զանգը անցկացվեց գյուղի ակումբում: Պետք է նշել, որ ակումբը երբևէ չէր գործածվել նմանատիպ միջոցառումների համար և գտնվում էր անմխիթար վիճակում: Աշակերտների, ուսուցիչների և գյուղացիների ջանքերով կարճ ժաման
ակում ակումբը վերածվեց մաքուր և հաճելի վայրի, որտեղ սկսվեցին Վերջին զանգի նախապատրաստական աշխատանքները: Միջոցառումն անցավ մեծ ոգևորվածությամբ. հուզված էին բոլորը՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները և թե ծնողները: Երեխաներն անակնկալներ ունեին բոլոր ուսուցիչների համար: Նրանցից յուրաքանչյուրն արժանացավ որևէ անվանակարգի և ստացավ «մրցանակ»: Շրջանավարտները գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ նվիրեցին ուսուցիչներին ու վերջին զանգի ղողանջի ներքո հրաժեշտ տվեցին ներկաներին: