Показаны сообщения с ярлыком Ուրասարի հիմնական դպրոց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ուրասարի հիմնական դպրոց. Показать все сообщения

5/28/2017

Վերջին զանգ

26.05.2017թ.
Հայաստանի դպրոցներում հնչեց Վերջին զանգը, բացառություն չէր նաև Ուրասարի հիմնական դպրոցը: Երեխաները մեծ հուզմունքով էին սպասել այդ օրվան և պատրաստվել էին ամենայն լրջությամբ: Վերջին զանգն արժանավորվեց այն բանով, որ այս տարի առաջին անգամ երեխաների նախաձեռնությամբ վերջին զանգը անցկացվեց գյուղի ակումբում: Պետք է նշել, որ ակումբը երբևէ չէր գործածվել նմանատիպ միջոցառումների համար և գտնվում էր անմխիթար վիճակում: Աշակերտների, ուսուցիչների և գյուղացիների ջանքերով կարճ ժաման
ակում ակումբը վերածվեց մաքուր և հաճելի վայրի, որտեղ սկսվեցին Վերջին զանգի նախապատրաստական աշխատանքները: Միջոցառումն անցավ մեծ ոգևորվածությամբ. հուզված էին բոլորը՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները և թե ծնողները: Երեխաներն անակնկալներ ունեին բոլոր ուսուցիչների համար: Նրանցից յուրաքանչյուրն արժանացավ որևէ անվանակարգի և ստացավ «մրցանակ»: Շրջանավարտները գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ նվիրեցին ուսուցիչներին ու վերջին զանգի ղողանջի ներքո հրաժեշտ տվեցին ներկաներին:



4/21/2017

Աշակերտական խորհրդի նիստ

Ապրիլի 19-ին Ուրասարի հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը գումարեց հերթական նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց դպրոցի հարակից տարածքը ֆուտբոլի դաշտի վերածելու մասին: Աշակերտները պլանավորեցին իրենց աշխատանքը՝ կատարելով աշխատանքի բաժանում: Իններորդցիներ Միքայելի և Նիկիտայի ղեկավարությամբ կազմվեցին խմբեր, որոնք տեղնուտեղը լծվեցին հանրօգուտ աշխատանքի: Տարածքի մաքրման, հարդարման աշխատանքներից հետո աշակերտները նախատեսել են ունենալ ֆուտբոլի դաշտ և բասկետբոլի հրապարակ:

Աշխարհագրության, Հասարակագիտության և ՆԶՊ-ի առարկայական շաբաթ

Ապրիլի 11-ից 18-ը Ուրասարի հիմնական դպրոցում հայտարարված ՆԶՊ-ի, հասարակագիտության, աշխարհագրության առարկայական շաբաթը հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով: Աշակերտները ներկայացրին բաց դաս ՆԶՊ-ից, հանդես եկան «Երեխայի իրավունքները» թեմայով հագեցած ռեֆերատներով, կազմակերպեցին դաս-վիկտորինա աշխարհագրությունից, որի ընթացքում դրսևորեցին կայուն գիտելիքներ: Ցուցադրեցին ուրվագծային և ընդհանրապես ցանկացած քարտեզով աշխատելու իրենց կարողությունները: Շաբաթվա յուրաքանչյուր օրը տոն էր յուրովի, ինչի արդյունքում մի անգամ ևս ամրապնդվեցին աշակերտների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները / ուսուցիչ՝ Սամվել Մանուկյան /:

3/22/2017

«Տիեզերք և Արև» խորագրով միջոցառում

21.03.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցում կրկին աշխույժ մթնոլորտ էր: Քանի որ իններորդցիները վերջացրել էին «Ֆիզիկան» և պետք է սկսեին ուսումնասիրել «Աստղագիտություն», վիկտորինայով ամփոփեցին ֆիզիկայից կուտակած գիտելիքները, հանդես եկան մեծանուն աստղաֆիզիկոսների մասին ռեֆերատներով և իբրև «Աստղագիտության», մուտքի դաս՝ ներկայացրին «Տիեզերք և Արև» խորագրով միջոցառում /ուսուցիչ՝ Լենա Նահապետյան/: Երեխաները պատմեցին Արեգակնային համակարգության մոլորակների, համաստեղությունների մասին, անգամ ներկայացրին հորոսկոպ՝ ըստ համաստեղությունների...

3/08/2017

Բեմադրություններ Ուրասարի հիմնական դպրոցում


24.02.2017թ-03.03.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցում հայտարարվել էր ռուսաց լեզվի շաբաթ: Այդ շրջանակներում փետրվարի 28-ին տարրական դասարանների աշակերտները (ուսուցիչ՝ ՆՈՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ) ռուսերենով բեմադրեցին «Պապն ու շաղգամը», «Անխելք մկնիկը»: Հանդիսատեսն իր հիացմունքն արտահայտեց բուռն ծափահարություններով...