Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրն արդեն քանի տարի շարունակ նշվում է որպես գիրք նվիրելու օր: Ուրասարի հիմնական դպրոցի համար VOLO ընկերությունը հերթական անակնկալն էր պատրաստել: Ավելի քան 55 անուն գիրք VOLO ընկերության աշխատակիցների և «Դասավանդիր, Հայաստանի» կողմից դպրոց գործուղված ուսուցիչներ Ա. Մխեյանի, Ն. Հակոբյանի, Ա. Պիրոևայի օժանդակությամբ նվիրվեց դպրոցի գրադարանին: Գրքերի մեծ մասը ծրագրային գրականություն է, իսկ մի մասը՝ արկածային: Նվերների ցանկում են նաև բասկետբոլի զամբյուղներ, գնդակներ, ֆուտբոլի դարպասների ցանց, ինչպես նաև՝ թիմային ինտելեկտուալ «Այլ կերպ» խաղ:
Խորին շնորհակալությունն ենք հայտնում VOLO ընկերության ողջ աշխատակազմին, հատկապես Անի Մովսիսյանին և Լուսինե Բարիսյանին՝ նվերների ձեռքբերման և Ուրասարի հիմնական դպրոցին փոխանցելու համար:
Մինչ գրքերը գրադարան կտեղափոխվեին, աշակերտները ծանոթացան ցանկին, որպեսզի ընտրեն անհրաժեշտ գրքեր:
Դպրոցի փոքրիկ գրադարանն այսուհետ առավել հարուստ կլինի ոչ միայն գրքերով, այլև ընթերցողներով:
Մինչ գրքերը գրադարան կտեղափոխվեին, աշակերտները ծանոթացան ցանկին, որպեսզի ընտրեն անհրաժեշտ գրքեր:
Դպրոցի փոքրիկ գրադարանն այսուհետ առավել հարուստ կլինի ոչ միայն գրքերով, այլև ընթերցողներով:





Комментариев нет:
Отправить комментарий