Փետրվարի 13-23-ը Ուրասարի հիմնական դպրոցում հայտարարվել է մայրենիի 10-օրյակ: Այդ շրջանակներում փետրվարի 15-ին անցկացվեց ընթերցանության մրցույթ: Ուսուցիչներ Ս. Սանամյանի և Ա. Կիրակոսյանի կողմից նախապես կազմակերպված ընթերցանության ժամերին երկրորդից հինգերորդ դասարաններից ընտրվել էին աշակերտներ: Ուսուցիչներից կազմված ժյուրին արդեն երկրորդ փուլում ընտրեց այն աշակերտներին, որոնք կարողացան առավելագույնս լավ ընթերցել անծանոթ տեքստը: Երրորդ փուլ անցած աշակերտների միջև ևս անցկացվեց մրցույթ, որի նպատակն էր պարզել, թե մեկ րոպեում անծանոթ տեքստից որքան բառ կկարողանան կարդալ աշակերտները: Մեկ րոպեում 117 բառ արդյունքով մրցույթի հաղթող ճանաչվեց 4-րդ դասարանի աշակերտուհի ՆՈՎՈԽԱՏՍԿԱՅԱ ՎԱԼԵՆՏԻՆԱՆ: Շնորհավորում ենք:







Комментариев нет:
Отправить комментарий