Մաթեմատիկական առարկայական շաբաթն Ուրասարի հիմնական դպրոցում եզրափակվեց փետրվարի 10-ին՝ «Վիկտորինա» խաղ-մրցույթով /ուսուցիչներ՝ Լ. ՆԱՀԱՊԵՏՅԱՆ, Ա. ՄԽԵՅԱՆ/: Թիմերը ձևավորվեցին նախապես կազմված ռեֆերատների ընթերցմամբ՝ նվիրված հայտնի մաթեմատիկոսների: Ուսուցիչներ Լ. Նահապետյանի և Ա. Մխեյանի անմիջական նախաձեռնությամբ կազմվել էին մաթեմատիկական խնդիրներ, որոնց թիմերը պետք է պատասխանեին սահմանված ժամանակամիջոցում: Պատասխանները ներառում էին նաև տրված խնդիրների լուծման մեկնաբանություն կամ մոդելավորում: Լավագույն թիմ ճանաչվեց երկրորդը (ավագ` Կիրակոսյան Հեղինե, թիմակիցներ՝ Կիրակոսյան Սուրեն, Գեղամյան Անահիտ, Սաֆարյան Ենոք և Ղանդիլյան Սյուզաննա): Երաժշտական դադարների ընթացքում թիմերը հանդես եկան նաև ասմունքով՝ գեղագիտական հաճույք պատճառելով ներկաներին: Մրցույթի ավարտին դպրոցի տնօրեն Մ. Շոլինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ու հաղթող թիմին՝ հիշեցնելով, որ առաջիկայում մեկնարկելու են այլ առարկայական օրերը, աշակերտներին հորդորելով շարունակել ակտիվ մասնակցություն ունենալ կազմակերպվելիք միջոցառումներին:










Комментариев нет:
Отправить комментарий