14.04.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցում «Առաջնորդության խմբակի» հերթական դասին ներկայացվեց «Բնապահպանություն. շրջակա միջավայրի մաքրություն» վերտառությամբ պրեզենտացիոն դաս /ուսուցիչ՝ Արմեն Մխեյան/: Աշակերտները ծանոթացան շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրներին, էկոլոգիական նշանակություն ունեցող խնդիրներին և մարդու կենսագործունեության ընթացքում բնությունը աղտոտող այլ գործոնների: Դասի ընթացքում ներկայացվեցին մի շարք նյութերի քայքայման ժամկետները, օրգանական աղբի վերամշակման տարբերակներից կոմպոստի պատրաստման եղանակաները: Երեխաները հարցեր ուղղեցին ուսուցչին, իսկ դասի ավարտին ցանկություն հայտնեցին առաջիկա շաբաթօրյակի շրջանակներում օրգանական աղբից պատրաստել կոմպոստ:













Комментариев нет:
Отправить комментарий