28.04.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սաները նշեցին անգլերենի տառուսուցման ավարտը: Միջոցառմաը ներկա էին դպրոցի տնօրենը, ուսուցչական անձնակազմը, ծնողներ, աշակերտներ: Երեխաները ներկայացրին այն ամենը, ինչ սովորել էին. նրանք հիանալի ճանաչում էին տառերը, թվերը, հասկանում էին ուսուցչուհու բոլոր հրահանգները անգլերենով, երգեցին անգլերեն երգեր, արտասանեցին, նույնիսկ պատասխանեցին «Անգլիայից ժամանած հյուրի»-ի հարցերին: Հաջորդ համարն առավել տպավորիչ էր. երեխաները ներկայացրին անգլիական ազգային մանակական պար, որը ներկաներին փոխանցեց անգլիական գողտրիկ մշակութի հմայքը: Այբբենարանին նվիրված հրաժեշտի դասին ուսուցչուհի Ալբերտա Պիրոևան իր աշակերտներին նվիրեց անգլերեն լեզվով փոքրիկ գրքույկներ:













Комментариев нет:
Отправить комментарий