4/23/2017

Անգլերենի առարկայական շաբաթ

Ուրասարի հիմնական դպրոցում անգլերենի առարկայական շաբաթվա շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ /ուս.՝ Ալբերտա Պիրոևա/: 19.04.2017թ. 3-րդ դասարանի աշակերտները հնարավորություն ունեցան դրսևորելու անգլերենի գիտելիքներն ինտելեկտուալ խաղի միջոցով: Ապրիլի 20-ին 7-րդ և 6-րդ դասարաններում անցկացվեց արտադասարանական ընթերցանության ժամ, որի ընթացքում երեխաները ծանոթացան ամերիկյան ֆոլկլորի հերոսներից մեկի` Ջոնի Ափլսիդի ( Johnny Appleseed) հետ: 21.04.2017թ. 5-րդ դասարանում անցկացվեց բաց դաս` ,,There is/There are,, թեմայով: Կիրառելով նախորդ դասերից սովորածը՝ աշակերտները յուրացրին նոր քերականական նյութը: Առարկայական շաբաթը կամփոփվի տառուսուցման ավարտին նվիրված հանդեսով:















Комментариев нет: