Մարտի 17-ին Ուրասարի հիմնական դպրոցի ուսուցիչներ Ա. Մխեյանի, Ն. Հակոբյանի և Ա. Պիրոևայի նախաձեռնությամբ անցկացվեց SWOT վերլուծության դասընթաց: Աշակերտները ծանոթացան ռազմավարական պլանների մշակման ժամանակ կիրառվող SWOT վելուծության հիմնական գործիքակազմին, ինչպես նաև դրա կիրառման հնարավորություններին: Դասի ավարտին աշակերտներն իրենք կազմեցին ու ներկայացրին Ուրասար համայնքի զարգացման ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, զարգացման հնարավորություններն ու առկա սպառնալիքները:
Դասընթացով տրվեց այս ուսումնական տարվա «Առաջնորդության» խմբակի մեկնարկը, որի նպատակն է զարգացնել աշակերտների մոտ պատասխանատվությունը, քննադատական և վերլուծական մտածողությունը:



















Комментариев нет:
Отправить комментарий