Ուրասարի հիմնական դպրոցում մարտի 14-ին ներկայացվեց համադպրոցական գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մարտի 8-ին (կազմակերպիչ՝ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ): Աշակերտները ներկայացան «Կակաչներ», «Ձնծաղիկներ», «Մանուշակներ» և «Վարդեր» խմբերով: Ներկայացրին գեղեցիկ ասմունք՝ նվիրված մայրերին, ուսուցիչներին և ընդհանրապես բոլոր կանանց: Հուզառատ երգերով և հեզաճկուն պարերով միջոցառումը դարձրին առավել տպավորիչ:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի աշխատակազմին (տնօրեն՝ ԳԱՐԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ) դպրոցի հրավերն ընդունելու և սքանչելի երաժշտական համարներ ներկայացնելու համար:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի աշխատակազմին (տնօրեն՝ ԳԱՐԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ) դպրոցի հրավերն ընդունելու և սքանչելի երաժշտական համարներ ներկայացնելու համար:















Комментариев нет:
Отправить комментарий