12/12/2016

Տնօրեն


ՏՆՕՐԵՆ

ՄԱՐԻԱՄ ՌԱՖԻԿԻ ՇՈԼԻՆՅԱՆ




Ծնվել է 1962թ. օգոստոսի 19-ին Սևանում:
1979թ. ավարտել է Վանաձորի թ.13 միջն. դպրոցը` ոսկե մեդալով: Սովորել է ԵրՊԻ-ում, ՎՊՄԻ-ում:
1980-2013թթ. նախ`որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, այնուհետև` ուսումնական գծով փոխտնօրեն աշխատել է Սպիտակի թ.3 և Վանաձորի թիվ 21 դպրոցներում:
2004թ. ճանաչվել է Լոռու մարզի տարվա լավագույն ուսուցիչ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության` 2004թ. <<Տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթին` որպես Լոռու մարզի ներկայացուցիչ:
2001-2002 թթ. դասախոսել է Սպիտակի պետական քոլեջում, 2002-2003թթ.`Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, 2004-2013թթ.` Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում. 2005թ-ից եղել է համալսարանի գիտխորհրդի անդամ:
2004թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2007թ. ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
Հեղինակ է երեք գրքի /<<Լ.Շանթի <<Հին աստվածներ>> դրաման /2002թ/, <<Մեսրոպ Մաշտոց և հայոց գրեր>>, /2003թ/, <<Կյանքի փիլիսոփայությունը և XIX դարավերջի – XX դարասկզբի հայ գրականությունը>> /2006թ.// և շուրջ ութսուն ուսումնասիրությունների, հետազոտությունների, գիտական, մեթոդական հոդվածների, որոնք տպագրված են հանրապետական և արտասահմանյան /ԱՄՆ, Լիբանան, Հնդկաստան…/ գիտական և մշակութային մամուլում:
1995թ-ից սկսած` պարբերաբար ընտրվել է վանաձորյան և Երևանի պետհամալսարանի բուհական ընդունելության քննող հանձնաժողովների կազմում: Նրա գիտամանկավարժական աշխատանքին անդրադարձել է հանրապետական և մարզային մամուլը` տալով բարձր գնահատական /<<Հայաստանի Հանրապետություն>>, <<Կրթություն>>, <<Գրական թերթ>>, <<Լոռու մարզ>>, <<Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում>>, <<Երկունք>>, <<Նոյյան Տապան>>/…Նրա մասին գրված է <<Վանաձոր քաղաքի երախտավոր ուսուցիչներ, XX դար>>, Երևան, 2009թ. գրքում…
Մանկավարժական բեղմնավոր աշխատանքի համար բազմիցս պարգևատրվել է Վանաձորի քաղաքապետի, Լոռու մարզպետի, ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերով, շնորհակալագրերով:
2013 թվականից Ուրասարի հիմն. դպրոցի տնօրենն է: