«Հետք» ինտերնետային թերթը ծավալուն հոդված է հրապարակել Ուրասարի հիմնական դպրոցի և այնտեղ աշխատող «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցների մասին: Հոդվածին ամբողջոuթյամբ ծանոթանալու համար այցելեք այս հողումով:5/24/2017
«Հետքի» հրապարակած հոդվածը Ուրասարի հիմնական դպրոցի մասին
«Հետք» ինտերնետային թերթը ծավալուն հոդված է հրապարակել Ուրասարի հիմնական դպրոցի և այնտեղ աշխատող «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցների մասին: Հոդվածին ամբողջոuթյամբ ծանոթանալու համար այցելեք այս հողումով:5/22/2017
Վիքիակումբ՝ Ուրասարի հիմնական դպրոցում
20.05.2017թ.
Ուրասարի հիմնական դպրոցում մեկնարկեցին Վիքիակումբի աշխատանքները. դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները միացան հայերեն Վիքիպեդիան խմբագրողների բազմահազարանոց բանակին: Այսուհետ ուրասարցի աշակերտները ևս կունենան իրենց փոքրիկ ներդրումը օնլայն հանրագիտարանում հոդվածների, մասնավորապես Վիքիբառարանը խմբագրելու գործում: Ուսուցիչներ Նարեկ Հակոբյանի և Արմեն Մխեյանի օժանդակությամբ աշակերտները խմբագրեցին Վիքիբառարանի մի շարք բարբառային բառեր:
Նախապատրաստվում ենք Վերջին զանգին
20.05.2017թ.
Ուրասարի հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ /ուսուցչուհի՝ Ալբերտա Պիրոևա/ կազմակերպել էին յուրօրինակ «շաբաթօրյակ», որի շրջանակներում ամբողջությամբ կարգի բերվեց համայնքի ակումբը: Աշխատանքներին միացան նաև այլ ուսուցիչներ, ծնողներ: Համատեղ ջանքերով ակումբի սրահը նախապատրաստվեց Ուրասարի հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների Վերջին զանգի միջոցառմանը:
5/19/2017
Արխիվային վավերագրերի ներկայացում Ուրասարի հիմնական դպրոցում
5/12/2017
Հրաժեշտ Այբբենարանին
Մայիսի 11-ին առաջին դասարանցիները հրաժեշտ տվին Այբբենարանին: Դասվար Սուրյա Ասլանյանի սաները ցուցադրեցին իրենց գիտելիքները. նրանք փառաբանեցին մաշտոցյան այբուբենի բոլոր տառերին, երգեր և հիանալի բանաստեղծություններ նվիրեցին տառ-զինվորներին, որոնք դարեր շարունակ կռվել են օտարների դեմ՝ հանուն մեր ազգի հավերժության: Փոքրիկներին հանդեսին նախապատրաստվելուն օգնել էին նաև իններորդցիներ Մոնիկան և Հեղինեն, ում ջանքերով երեխաները պարային հիանալի համարներ ներկայացրին, նաև՝ զվարճալի բեմականացումներ: Փոքրիկների ներկայացրած ցերեկույթը հուզեց հանդիսատեսին՝ պարգևելով գեղագիտական անմոռաց ակնթարթներ:5/04/2017
«Երեք խոզուկները». ներկայացում Ուրասարի հիմնական դպրոցում
Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տիկնիկային թատրոնը հերթական այցն էր կատարել Ուրասարի հիմնական դպրոց՝ այս անգամ ներկայացնելով փոքրիկների սիրած հեքիաթներից «Երեք խոզուկները»: Երեխաները շատ ուրախացան չար գայլի պարտությամբ և բուռն ծափահարեցին երեք խոզուկներին, որոնք երգում էին, թե ամենևին էլ չեն վախենում գայլից...
Շնորհակալություն ենք հայտնում Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնին /
տնօրեն՝ Գարիկ Սուքիասյան/՝ դպրոցի հետ հաճախ համագործակցելու, երեխաներին խինդ և ուրախություն պարգևելու համար:
Ինտեգրված դաս ՈՒրասարի հիմնական դպրոցի VI-VII երկկոմպլեկտ դասարանում
02.05.2017թ. ՈՒրասարի հիմնական դպրոցի VI-VII երկկոմպլեկտ դասարանում «Ֆիզիկա» և «Բնագիտություն» առարկաներից կազմակերպվել էր ինտեգրված դաս /ուսուցիչներ՝ Լենա Նահապետյան, Սյուզաննա Ներսիսյան/։ Աշակերտները բաժանվել էին երեք խմբի՝ ֆիզիկոսներ, կենսաբաններ և բժիշկներ։ Ֆիզիկոսները ներկայացրին մարմինների լողալու պայմանները, կատարեցին փորձ՝ գտնելով մարմնի դիրքը հեղուկում՝ կախված խտությունից, կենսաբանները՝առողջ ապրելակերպի գործոնները, բժիշկները՝ հիգիենայի պահպանումը, առաջին օգնությունը ջրահեղձության և շնչահեղձության ժամանակ։ Խմբերը պատրաստեցին պաստառներ, աշխատանքը ներկայացրին «Շրջագայություն պատկերասրահում» մեթոդի օգնությամբ։ Դասի ավարտին լրացրին ելքի քարտեր:
Բաց դաս՝ «Վիլյամ Շեքսպիր»
Մայիսի 2-ին Ուրասարի հիմնական դպրոցի իններորդ դասարանում անցկացված գրականության բաց դասը նվիրված էր անգլիացի աշխարհահռչակ թատերագիր, բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրին: Աշակերտները, ակտիվորեն ներգրավվելով դասապրոցեսում, հարստացրին իրենց գիտելիքները Վերածննդի հանճարեղ ներկայացուցչի կյանքի ու ստեղծագործության, նրա գործերի հայ թարգմանիչների, շեքսպիրյան կերպարներ մարմնավորած հայ մեծ դերասանների, Շեքսպիր - Նարեկացի, Շեքսպիր - Թումանյան առնչությունների մասին: Դասի արդյունավետությանը նպաստեց նաև Շեքսպիրին նվիրված սահիկահանդեսի և մեծ գրողի ծննդավայր Ստրատֆորդի ու նրա տուն - թանգարանի մասին պատմող կարճատև տեսաֆիլմի ցուցադրումը:
Подписаться на:
Сообщения (Atom)






