5/12/2017

Հրաժեշտ Այբբենարանին

Մայիսի 11-ին առաջին դասարանցիները հրաժեշտ տվին Այբբենարանին: Դասվար Սուրյա Ասլանյանի սաները ցուցադրեցին իրենց գիտելիքները. նրանք փառաբանեցին մաշտոցյան այբուբենի բոլոր տառերին, երգեր և հիանալի բանաստեղծություններ նվիրեցին տառ-զինվորներին, որոնք դարեր շարունակ կռվել են օտարների դեմ՝ հանուն մեր ազգի հավերժության: Փոքրիկներին հանդեսին նախապատրաստվելուն օգնել էին նաև իններորդցիներ Մոնիկան և Հեղինեն, ում ջանքերով երեխաները պարային հիանալի համարներ ներկայացրին, նաև՝ զվարճալի բեմականացումներ: Փոքրիկների ներկայացրած ցերեկույթը հուզեց հանդիսատեսին՝ պարգևելով գեղագիտական անմոռաց ակնթարթներ:





















Комментариев нет: