4/06/2017

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ, ՊԱՀԱՆՋ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

05.04.2017թ. 
Ուրասարի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները «Հասարակագիտություն» առարկայից ներկայացրին բաց դաս՝ «Քվեարկությունը որպես իրավունք, պահանջ և պատասխանատվություն» թեմայով (ուսուցիչ՝ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ), որի ընթացքում ներկայացրին ընտրությունների անցկացման կարգը: Աշակերտները պատասխանեցին ընտրություններին և քվեարկությանը վերաբերող հարցերի, ապա լսարանին ներկայացան որպես «Ապագայի քաղաքի» քաղաքապետի թեկնածուներ՝ Խելամիտ Գիտունիկյան (Սվետլանա Ղանդիլյան), Հնարագետ Ժրաջանյան (Ենոք Սաֆարյան) և Կտրիճ Համարձակյան (Լիլիկ Գևորգյան): Թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը, որից հետո ներկաների մասնակցությամբ կազմակերպվեց ընտրություն: «Ապագայի քաղաքի» քաղաքապետ ընտրվեց Խելամիտ Գիտունիկյանը: Ընտրատեղամասում ներկա էին նաև լրագրողներ, դիտորդներ և վստահված անձինք՝ ի դեմս ուսուցիչների: Դասի ավարտին աշակերտներն իրենք ներկայացրին քարոզարշավի և քվեարկության ընթացքում թույլ տրված խախտումները, թերությունները:




















Комментариев нет: