3/04/2017

Ուրասարի հիմնական դպրոցում նշվեց Մասլենիցա տոնը

Մարտի երեքին Ուրասարի հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ն. Հայրապետյանի նախաձեռնությամբ աշակերտները նշեցին «Մասլենիցա» տոնը: Նրանք ներկայացրին բեմականացումներ՝ ցուցադրելով ռուսական ավանդական տոնի կարևոր դրույթներն ու ավանդույթները: Ի դեպ՝ մենք՝ հայերս, ունենք այս տոնին համարժեք Բուն բարեկենդան տոնը, որը նշվում է Մեծ պահքի առաջին կիրակի օրը:
Միջոցառման ժամանակ անակնկալներ եղան նաև ուսուցիչների համար: Աշակերտները նրանց հրավիրեցին մասնակից դառնալու տոնի խորհդին նվիրված խաղերին:



























Комментариев нет: