2/08/2017

Հայոց բանակը 25 տարեկան է

Լոռու մարզի Ուրասար համայնքի հիմնական դպրոցի սաները յուրօրինակ միջոցառում էին կազմակերպել «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ» խորագրով:
Միջոցառման բացման ժամանակ պատմության ուսուցիչ Ն. Հակոբյանն իր խոսքում նշեց, որ իններորդ դասարանցիներ Մոնիկա Ասլանյանը, Նիկիտա Ջանոյանը, Միքայել Ղանդիլյանը և Հեղինե Կիրակոսյանը հանդես կգան իրենց պատրաստած զեկուցումներով: Յուրաքանչյուր ելույթից հետո հնչեցին կարծիքներ, հարցեր ուղղվեցին զեկուցողներին:
Դպրոցի տնօրեն Մ. Շոլինյանն իր ամփոփիչ խոսքում ևս մեկ անգամ շեշտեց Հայաստանի և հայ ժողովրդի համար խաղաղության պահպանման հարցում Հայոց բանակի կարևոր դերի և նշանակության մասին՝ հավելելով, որ դպրոցի սաները ևս պատվով ու մեծ պատասխանատվությամբ են հանձն առնելու հայոց բանակում ծառայողի՝ մարտիկի կոչումը:
Միջոցառման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց սահմանների ու հայրենիքի համար զոհված մարտիկների անմար հիշատակը:







Комментариев нет: