Հայրապետյան Նոնա
(ռուսաց լեզու և գրականություն)
Ծնվել է 15.12.1968թ. Կույբիշևո գյուղում։ 1986թ. ավարտել է Ստեփանավանի թ.2 դպրոցը, 1993թ.՝ ՎՊՄԻ-ի դպրոցական ֆակուլտետը: 1986թ. առ այսօր աշխատում է Ուրասարի հիմն. դպրոցում՝ նախ՝ խմբակավար, ապա՝ լաբորանտ, ջոկատավար, ռուսաց լեզվի ուսուցչուհի։ 2002թ. պարգևատրվել է ՀՀ Լոռու մարզպետի շնորհակալագրով։
(հայոց լեզու և գրականություն)
Ծնվել է 1951թ. Կիրովականում: 1968-ին ոսկե մեդալով ավարտել է թ.12 միջն. դպրոցը, 1973-ին՝ Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1973-75թթ. ծառայել է բանակում, ապա աշխատել Գուգարքի շրջանի Ձորագյուղի դպրոցում: 1979-1991թթ. աշխատել է Ստեփանավանի շրջանային «Փարոս» թերթի խմբագրությունում՝ նախ՝ որպես գրական աշխատող, ապա՝ նամակների բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ: 1986-ից ԽՍՀՄ, 2006-ից՝ ՀՀ լրագրողների միության անդամ է: 1992-2014թթ. աշխատել է Ամրակիցի միջն. դպրոցում՝ որպես մայրենիի ուսուցիչ, փոխտնօրեն, տնօրեն: 2014թ. սեպտեմբերի 1-ից աշխատում է Ուրասարի հիմնական դպրոցում, որպես մայրենիի ուսուցիչ: Հեղինակ է չափածո թարգմանությունների ժողովածուի («Օմար Խայամից մինչև Օգդեն Նեշ» , 2007թ. ):
(դասվար)
Ծնվել է 14.03.1954թ. Կաթնաղբյուրում: 1974թ. ավարտել է Երևանի Ն. Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական ուսումնարանը: 1974-1981թթ. աշխատել է Կաթնաղբյուրի միջն. դպրոցում: 1981թ-ից աշխատում է Ուրասարի հիմն. դպրոցում՝ որպես դասվար:
Կոստանդյան Ստեփան
(հայոց եկեղեցու պատմություն)
Ծնվել 01.04.1993թ. Վանաձորում: 2010 թ. ավարտել է Վանաձորի թ. 8 միջնակարգ դպրոցը, 2015թ.՝ ՎՊՄԻ-ի պատմության ֆակուլտետը: 2015թ. աշխատում է Ուրասարի հիմնական դպրոցում:
(աշխարհագրություն, հասարակագիտություն, հայրենագիտություն, ՆԶՊ)
Ծնվել է 04.10.1978թ. Կաթնաղբյուրում: 1995թ. ավարտել է Կաթնաղբյուրի միջն. դպրոցը, 2011թ.՝ «Մխիթար Գոշ» համալսարանի իրավագիտության բաժինը: 1996-1998թթ. ծառայել է բանակում: 2001-2005թթ. աշխատել է Ուրասարի հիմն. դպրոցում՝ իբրև ուսուցիչ: 2013թ-ից կրկին աշխատում է Ուրասարի հիմն. դպրոցում:
(կենսաբանություն, քիմիա, բնագիտություն)
Ծնվել է 25.01.1989թ․ Ստեփանավանում։ 2006թ. ավարտել է Ստեփանավանի թ.3 դպրոցը, 2011թ.՝ ՎՊՄԻ-ի կենսաբանության ֆակուլտետը։ 2013թ. աշխատում է Ուրասարի հիմն. դպրոցում:
(դասվար)
Ծնվել է 30.11.1984թ. Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում: 2002թթ. ավարտել է Տաշիրի շրջանի Արծնի գյուղի միջն. դպրոցը, 2006թ.՝ Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջը: 2003-2011թթ. աշխատել է Արծնի գյուղի միջն. դպրոցում: 2015թ. աշխատում է Ուրասարի հիմն. դպրոցում: 2008թ. պարգևատրվել է ՀՀ Լոռու մարզպետի շնորհակալագրով:

Մխեյան Արմեն
(մաթեմատիկա)
(մաթեմատիկա)
Ծնվել է 24.03.1989թ. Երևանում: 2006թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի Էդ. Բոյաջյանի անվան թիվ 121 միջնակարգ դպրոցը, 2010թ.՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, իսկ 2014-2016թթ. ուսանել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում՝ ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան «Կառավարիչ» մասնագիտությամբ:
2016թ. «Դասավանդի´ր, Հայաստան» (Teach For Armenia) ծրագրի շրջանակներում գործուղվել է Ուրասարի հիմնական դպրոց՝ դասավանդելու մաթեմատիկա:
Կիրակոսյան Ալինա
(հայոց լեզու և գրականություն)
Ծնվել է 30.05.1993թ. Կաթնառատում: Ավարտելով Կաթնառատի միջն. դպրոցը՝ 2010-2015թթ. սովորել է ՎՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ,,Հայոց լեզու և գրականություն,, բաժնում: 2016թ. աշխատում է Ուրասարի հիմնական դպրոցում:
(հայոց լեզու և գրականություն)
Ծնվել է 30.05.1993թ. Կաթնառատում: Ավարտելով Կաթնառատի միջն. դպրոցը՝ 2010-2015թթ. սովորել է ՎՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ,,Հայոց լեզու և գրականություն,, բաժնում: 2016թ. աշխատում է Ուրասարի հիմնական դպրոցում:
(պատմություն)
Ծնվել է 03.01.1991թ. Երևանում: 2007թ. ավարտել է Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը: 2007-2013թթ. սովորել է ՀՊՄՀ-ի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնում: 2011թ. աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ իբրև օպերատոր: 2013-2016թթ. սովորել է նույն գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում: 2016թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կաթողիկոսական դիվանի և Սրբազան Սինոդի արխիվային վավերագրերը որպես Հայկական հարցի ուսումնասիրության աղբյուր (1894-1914 թթ)» թեմայով՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ է տպագրված գիտական չորս հոդվածի: 2016թ. «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում գործուղվել է Ուրասարի հիմնական դպրոց:
Պիրոևա Ալբերտա
(անգլերեն)
Ծնվել է 22.04.1993թ. Երևանում: 2012թ. ավարտել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը: 2012-2016թթ. սովորել է ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի բակալավրիատում: 2016թ սովորում է նույն բաժնի մագիստրատուրայում: Համահեղինակ է տպագրված մեկ գիտական հոդվածի: 2016թ. «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում գործուղվել է Ուրասարի հիմնական դպրոց:









