Դեկտեմբերի 26-ին VOLO ընկերության մի խումբ աշխատակիցներ անակնկալ այց կատարեցին Ուրասարի հիմնական դպրոց՝ շնորհավորելու աշակերտների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ինչպես նաև ընկերության կողմից նախապես պատրաստած նվերները հանձնելու համար: Դպրոցի ողջ աշխատակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում VOLO ընկերության աշխատակազմին նման հիանալի նախաձեռնության և դրա իրագործման համար:
VOLO ընկերությունը հիմնադրվել է 2006թ Երևանում և այժմ հանդիսանում է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում ամենաինովացիոն աութսորսինգ ապահովող ընկերություններից մեկը :Ընկերությունը հանդիսանում է Microsoft Silver Partner (Մայքրոսոֆթի «Արծաթե» գործընկեր)։
Комментариев нет:
Отправить комментарий